COP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենա

Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընդառաջ՝ սեպտեմբերի 30-ին Եվրոպական խորհրդարանում տեղի կունենա նախապատրաստական հատուկ միջոցառում, հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։

«Նախաձեռնությունը կյանքի է կոչվում ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության, Եվրախորհրդարանի պատգամավոր Շտեֆան Քյոլերի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համատեղ ջանքերով։

Միջոցառումը նպատակաուղղված է միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը և առաջիկա գլոբալ գագաթնաժողովի առանցքային առաջնահերթությունների քննարկմանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment