Սինգապուրում ագռավը սկսել է հարձակվել անցորդների վրա եւ կտցահարել այն բանից հետո, երբ մոտակա ծառից մարդկանց մեղքով ընկել ու քանդվել է նրա բույնը։
Արդյունքում՝ երեք մարդ տուժել է եւ դիմել բուժօգնության։ Դեպքը տեղի է ունեցել Քալանգի շրջանում, Քրոուֆորդ-լեյն փողոցում։
Ուշագրավ է, որ այդ ծառի վրա բնակվող բոլոր առգավներն են սկսել ագրեսիվ դառնալ այն բանից հետո, երբ նշված ագռավի բույնը քանդվել է։
Ուշագրավ է այն, որ տեղի բնակիչներն ասել են, որ նախքան առգավի բնի քանդվելը, թռչունները այդ փողոցում եղել են շատ հանգիստ եւ միայն գիշերները փողոցի ծայրին գտնվող աղբի կոնտեյներում ուտելիք են փնտրել ու սնվել։
