Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 25-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +30-32 աստիճան, երեկոյան՝ +21-23 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +20-25 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +20-24 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +27-29 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +18-23 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +18-23 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +18-22 աստիճանի, հովտային շրջաններում՝ +23-26 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +20-24 աստիճան, նախալեռնային՝ +26-30 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +27-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 30-32 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-25 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +30-32 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +17-21, նախալեռնային շրջաններում՝ +22-26 աստիճան, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճան։
Արցախում կանխատեսվում 24 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
