Նեթանյահուն քննադատել է Էրդողանին և հիշատակել Հայոց ցեղասպանությունը – armeniatoday.am

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշատակել է Հայոց Ցեղասպանությունը՝ խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին։

«Էրդողանը բռնապետ է։ Նա նաև ապաստան է տալիս ՀԱՄԱՍ հաբեկչական խմբավորման ղեկավարներին։ Նա սպանել է հազարավոր խաղաղ քրդերի։ Նա ժխտում է Հայոց Ցեղասպանությունը։ Նա բանտարկում է լրագրողների և ընդդիմության առաջնորդների»,- հայտարարել է Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահը նաև «ապօրինի կերպով օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը՝ ԵՄ անդամ երկիրը, և պարբերաբար խախտում է Հունաստանի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրի սահմանները»։

Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման վերաբերյալ Արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած բանաձևի նախագծին։ Այն պետք է դրվեր Քնեսեթի քվեարկությանը։ Հուլիսի 13-ին Իսրայելը կասեցրել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։

Leave a Comment