Գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել հայկական արտադրանքին․ Կոս

Գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել հայկական արտադրանքին․ Կոս

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ որոշում է կայացվել եվրոպական շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80%-ի համար՝ ծիրանից և բալից մինչև լոլիկ ու ծաղիկներ։

«Մենք ցանկանում ենք նոր հնարավորություններ ստեղծել հայ ֆերմերների և արտադրողների համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց իր շուկայի հասանելիությունը՝ Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով Եվրոպային մերձենալու ընտրությունից հետո»,- ասել է Կոսը։

Նա նշել է, որ այդ ապրանքներից մեկը հայտնի հայկական լավաշն է։ Կոսի խոսքով՝ նախորդ տարի այցելել է ավանդական հացատուն և տեսել, թե ինչպես է լավաշը պատրաստվում։

«Այն համեղ է»,- ասել է նա։

Կոսը նաև կոչ է արել եվրոպացի սպառողներին իրենց շաբաթական գնումների ժամանակ ուշադրություն դարձնել հայկական արտադրանքին։

«Ձեր գնումների զամբյուղում հայկական արտադրանքի փոքրիկ ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին և արտադրողներին, ինչպես նաև աջակցել հայ ժողովրդի՝ իր ապագան ընտրելու իրավունքին»,- նշել է նա։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment