Ալինա Չարաևան պարտվեց աշխարհի 69-րդ ռակետին

Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ընթացող WTA-250 շարքի մրցաշարում։ Երկրորդ շրջանում 24-ամյա թենիսիստուհին լարված պայքարում երեք սեթում պարտվեց աշխարհի 69-րդ ռակետ, հունգարուհի Աննա Բոնդարին՝ 4:6, 6:4, 6:7:

Աշխարհի 121-րդ ռակետ Ալինա Չարաևան մեկնարկային խաղում հաղթել էր 2020թ. Australian Open-ի չեմպիոն, ամերիկուհի Սոֆյա Քենինին:

Leave a Comment