Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ուղեկցվել է բողոքի ակցիայով․ բազմաթիվ երկրների պատվիրակություններ ի նշան բողոքի սուլոցների ներքո լքել են նիստերի դահլիճը:
Դահլիճում տիրող լարվածությունն ու դիվանագետների դուրս գալը, որևէ կերպ չեն ազդել Իսրայելի կառավարության ղեկավարի վրա։ Դիմելով ներկաներին՝ Նեթանյահուն հայտարարել է. «Եթե այս դահլիճում դեռ մնացել են վախկոտներ, խնդրում եմ նույնպես լքել այն»։