ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի պատվիրակությանը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր քարտուղար, նավատորմի կապիտան Ռոբերտո Ռեկկիայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Կողմերը քննարկել են 2027 թվականին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեայի և կոնգրեսի նախապատրաստական աշխատանքներին և ռազմական սպորտին վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ 2024 թվականին Հայաստանում անցկացվել է Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունը»,- նշվում է հաղոդրագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment