Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ են. ՌԴ ԱԽ պաշտոնյա



Tert.am-ը գրում է․


Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու մասին Երևանի հայտարարությունները դեռևս դեկլարատիվ են, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Հայաստանի զինված ուժերի իրական անցումը ՆԱՏՕ–ի չափանիշներին կլինի երկարատև, բարդ գործընթաց, որը մեծ բյուջետային ծախսեր է պահանջում՝ Հայաստանի անվտանգության համար անհասկանալի հեռանկարով։ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի ստանդարտների տարբերությունը «կփակեն» Հայաստանի հարկատուները։ Դաշինքի չափանիշներով` մեկ զինծառայողի համար ծախսերը 19 անգամ ավելի բարձր կլինեն։

Ռուսաստանը պատրանքներ չունի Հայաստանի իշխանությունների ներկայիս քաղաքականության վերաբերյալ, ելնում ենք արդեն ստորագրված փաստաթղթերի և ստանձնած պարտավորությունների վերլուծությունից։ Իսկ եթե Երևանը նախընտրի անվտանգության ամերիկյան երաշխիքները, ապա հնարավոր է` հիասթափվի արդյունքներից»,-նշել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment