Նյու Յորքի ոստիկանությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ հետաքննություն է վարում Նյու Յորքում կոյուղուց դուրս եկող երեք անհայտ անձանց հետ կապված։
«Չորեքշաբթի, սեպտեմբերի 23-ին, ոստիկանությունն արձագանքել է 911 ծառայությանը հնարավոր հանցագործության վերաբերյալ զանգին… Ժամանելուն պես ոստիկաններին տեղեկացվել է, որ երեք անձ դուրս է եկել կոյուղուց և երկու մեքենաներով փախել անհայտ ուղղությամբ… Այս պահին ձերբակալություններ չեն կատարվել, և հետաքննությունը շարունակվում է», — հայտարարել է ոստիկանությունը։
Դեպքը տեղի է ունեցել Մանհեթենի Պարկ պողոտայում։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում դիտահորերից դուրս եկող մարդիկ, երբեմն լուսարձակներով, նկատվել են Փենն Սթեյշն տարածքում, Քուինսում, Բրոնքսում և Լոնգ Այլենդում։