Բագրատ արքեպիսկոպոսի տնային կալանքը երկարաձգվել է – armeniatoday.am

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը, դատաօան նիստի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդը՝ Գալստանյանը, ձերբակալվել էր 2025-ի հունիսի 25-ին՝ շարժման անդամների տներում իրականացված խուզարկություններից հետո։ Քննության վարկածով՝ շարժման ղեկավարներն ու մասնակիցները 2024-ի նոյեմբերից ծրագրել էին փոքր խմբերի ներգրավմամբ երկրում քաոս ստեղծել, կաթվածահար անել պետական համակարգը և ուժային գործողությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Որպես հիմնավորում՝ ՔԿ-ն հրապարակել էր գաղտնի ձայնագրություններ։ 

Գալստանյանին և նրա մի շարք կողմնակիցների մեղադրանք էր առաջադրվել ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով։ Նրանք մեղադրանքները չեն ընդունում և քրեական հետապնդումը քաղաքական են համարում։ 2026-ի հունիսի 4-ին դատարանը Բագրատ սրբազանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։

Leave a Comment