Պորտուգալիայի հավաքականի և «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ ցանկանում է կարիերայի 1000-րդ գոլը խփել ազգային հավաքականի կազմում։
41-ամյա ֆուտբոլիստն այս պահին ունի 979 գոլ․ 833-ը՝ ակումբային մակարդակում, իսկ 146-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
Ռոնալդուին հարցրել են՝ կցանկանա՞ր 1000-րդ գոլը խփել «Ալ Նասրի», թե՞ Պորտուգալիայի հավաքականի կազմում։
«Դու գիտես պատասխանը՝ հավաքականի կազմում։ Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ։ Ինչպես ասաց մարզիչը՝ դա տորթի վրայի բալը կլիներ»,- ասել է Ռոնալդուն։
