ԱՆ-ից հորդորել են չխմել ջուրը՝ գույնի կամ համի փոփոխության դեպքում – armeniatoday.am

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), հաշվի առնելով «Վեոլիա Ջուր» ընկերության տարածած տեղեկատվությունը, բնակիչներին հորդորել է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին։

Կենտրոնից հայտնել են, որ ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում այն չպետք է օգտագործել խմելու կամ սնունդ պատրաստելու համար՝ մինչև փոփոխությունների վերացումը և պաշտոնական հայտարարությունը։

«Այդ ընթացքում նախընտրեք եռացված կամ շշալցված ջուր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՎԿԱԿ-ը նաև հորդորել է փոփոխության մասին տեղեկացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանն իր հերթին հրապարակել է Երևանի Սեբաստիա 3/3Ա շենքում ծորակից հոսող ջրի լուսանկարը՝ ուշադրություն հրավիրելով դրա վիճակի վրա։

Պիպոյանը քննադատել է «Վեոլիա Ջուր» ընկերության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Առողջապահության նախարարության աշխատանքը։

«Բնակչության մեծ մասին հետաքրքրում է, որ ի վերջո այս խայտառակ վիճակին վերջ տրվի»,- գրել է Պիպոյանը։

Leave a Comment