600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման համար

Կառավարության որոշմամբ 600 միլիոն դրամ կտրամադրվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան թեթև աթլետիկայի և պարաաթլետիկայի մրցաձևեր անցկացնելու համար վազքուղու, անհրաժեշտ ենթակառուցվածքների, ինչպես նաև մարզումային մարզադաշտի աթլետիկական վազքուղու վերակառուցման/վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով։

Հիմնավորման համաձայն՝ 2027 թվականին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման շրջանակներում «Հրազդան» մարզադաշտում պետք է ապահովվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment