«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան

«Արցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք արձագանքին»․ Անաստաս Իսրայելյան

Արցախցիների խնդիրների մասին նամակները՝ ձևակերպված հարցերով, ըստ մեր սեպտեմբերի 17-ի պայմանավորվածության, ներկայացրել ենք Ազգային ժողով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

«Սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին ու լսումների կազմակերպմանը։

Մենք մեր այդ օրվա օրակարգից չենք շեղվել ու շեղում չի լինելու․․․ Եկել է ժամանակը, որ մեր հարցերի լուծումները ստանանք»,- ընդգծել է Իսրայելյանը՝ ներկայացնելով պայքարի կետերը։

Leave a Comment