ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ



ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ հանդիպման արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:



«Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմատիկայի շուրջ», – նշել են նախարարությունում։


«Ընդգծվել է երկկողմանի պատրաստակամությունը՝ միջպետական երկխոսության շրջանակներում շարունակելու ռուս-հայկական կապերի հեռանկարների առարկայական քննարկումը», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment