ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ


ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը։ Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ հանդիպման արդյունքներով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցության թեմատիկայի շուրջ», – նշել են նախարարությունում։

«Ընդգծվել է երկկողմանի պատրաստակամությունը՝ միջպետական երկխոսության շրջանակներում շարունակելու ռուս-հայկական կապերի հեռանկարների առարկայական քննարկումը», – հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Leave a Comment