
«Մենք ինքներս ենք մեզ կործանելու, մենք՝ տեր չկանգնելով մեր գիտությանը, պետությանը, սրբություններին, մեր ազգի գենին՝ մենք ինքներս հենց կործանելու ենք մեր ազգը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հրայր սարկավագը՝ անդրադառնալով Բաքվում հավատարմագրված դիվանագետների Գանձասար այցելությանը և Հաջիևի հայտարարություններին։ Իսկ թե ո՞վ պետք է արձագանքի ադրբեջանական կողմին և պատասխանի նրանց, Հրայր սարկավագը մեկնաբանել է․ «Գիտակից մարդու կյանքում պետք է լինի պատասխանատվության զգացումք, այդ զգացողությունն էլ եթե ունենա, ինքը պետք է գիտակցի, որ եթե մի բան իր օրոք եղել է՝ ինքն էլ հենց պատասխանատուն է»։