Գալուզինը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունները

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը և դրանց զարգացման հեռանկարները։

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը, հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև Մոսկվայի և Երևանի՝ եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում համագործակցության շուրջ։

«Կողմերն ընդգծել են միջպետական երկխոսության շրջանակում ռուս-հայկական կապերի հեռանկարների հետագա առարկայական քննարկման փոխադարձ պատրաստակամությունը»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

Leave a Comment