ԱՄՆ-ում կարող է կայանալ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում՝ էներգետիկ հրադադարի հարցով, հայտնում են լրատվամիջոցները։
Հանդիպմանը Ուկրաինայից կարող են մասնակցել նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլ Բուդանովը և Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
ԱՄՆ-ը կներկայացնեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը, իսկ Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Քննարկման հիմնական հարցը լինելու է այն, թե կողմերն ինչպես են պատկերացնում էներգետիկ հրադադարը և ինչ մեխանիզմներով է հնարավոր վերահսկել դրա պահպանումը։
