
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թուրքական սոսինձով բազալտի տեղադրում։
Սա է ՔՊ-ի պատկերացրած բարեկարգումը․ երկու տարի՝ սալիկապատման անվերջանալի պատմություն։
Գարեգին Նժդեհի հրապարակում արդեն գրեթե երկու տարի շարունակվող սալիկապատումը դեռ շարունակում է խաթարել երթևեկությունը, աղտոտել օդը և անհարմարություններ պատճառել երևանցիներին։
Ու հիմա էլ, ականատեսների պնդմամբ, իբր գաղտագողի սկսել են բազալտը սոսնձել։
Հարց է առաջանում՝ ի՞նչ է կատարվում հրապարակում, ի՞նչ տեխնոլոգիայով են իրականացվում աշխատանքները, և ո՞վ է պատասխան տալու դրանց որակի ու երկարատև շահագործման համար»։
Աղբյուրը` Սարգիս Տեր-Եսայան