Մոսկվան ԵԱՏՄ անդամ երկրների մայրաքաղաքների շարքում զբաղեցնում է առաջին տեղը միջին աշխատավարձի մակարդակով, իսկ Երևանը՝ նախավերջինը։
Ռուսաստանի մայրաքաղաքում միջին ամսական եկամուտը կազմում է մոտ 197 հազար ռուբլի կամ 2,58 հազար դոլար։
Երկրորդ տեղում Մինսկն է, որտեղ միջին աշխատավարձը հասնում է մոտ 1,36 հազար դոլարի։ Աստանայում միջին ցուցանիշը կազմում է 631,5 հազար տենգե կամ մոտ 1,3 հազար դոլար։
Երևանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 953 դոլար կամ մոտ 346,500 դրամ։