Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դեկտեմբերին Մայամիում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը կարող է իրականություն դառնալ։
Զելենսկու խոսքով՝ նման ձևաչափը ամերիկյան կողմի առաջարկած հնարավորություններից մեկն է։ Նրա խոսքով՝ քննարկումներին կարող են ներգրավվել նաև Եվրոպայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մերձավոր Արևելքի երկրների ներկայացուցիչներ։ Նա նշել է, որ Ուկրաինան կաջակցի նման հանդիպման անցկացմանը, եթե դրա շուրջ համապատասխան պայմանավորվածություն ձեռք բերվի։ Նման հնարավորության մասին Զելենսկին ավելի վաղ նույնպես խոսել էր՝ նշելով, որ պատրաստ է Մայամիում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե վերջինս մասնակցի G20 գագաթնաժողովին։
Ուկրաինայի նախագահը հայտնել է նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է խոսել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնելու կամ առնվազն լարվածության նվազեցման քայլերի գնալու հարցում համոզելու նպատակով։
