
«ՀՀ վարչապետի աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտություն է առաջացել․․․ կատարել լրացուցիչ արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր, որոնց համար նախատեսված ֆինանսական միջոցներն արդեն իսկ չեն բավարարում»,- այս մասին նշված է Կառավարության նիստում չզեկուցվող հարցերի թվում այսօր ընդունված որոշումներից մեկի հիմնավորման մեջ:
Նշվում է, որ անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում՝ վարչապետի աշխատակազմի կողմից 2026թ. կարիքների համար կազմակերպված գնման գործընթացների արդյունքում տնտեսված միջոցներից նվազեցնել 94 622 100 ՀՀ դրամ և նվազեցված ֆինանսական միջոցներն ուղղել արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն։