
«Մեր երկրում արտահանումների աշխարհագրությունն սկսվում է Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, գնում է մինչև Չինաստան, Ֆինլադիայից, Լատվիայից, Լիտվայից մինչև ԱՄԷ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայկական ի՞նչ ապրանք է արտահանվել Ադրբեջան»․ լրագրողի հարցին ի պատասխան Պապոյանը ասել է․ «Ալյումինի փայլաթիթեղ, իսկ թե քանի տոննա՝ կտեղեկացնենք»։