Ռուսաստանը գնահատում է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված G20 գագաթնաժողովին մասնակցելու հրավերը, և այն կքննարկվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը Պուտինին հրավիրել է ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին։
«Մենք իսկապես գնահատում ենք այս սիրալիր հրավերը։ Մենք կարևորում ենք այս հրավերը։ Եվ այն կքննարկվի, ապա կհամաձայնեցվի, և կկայացվի համապատասխան որոշում։ Հրավերին պատասխանը կտրվի ավելի ուշ», – լրագրողներին ասել է Պեսկովը։
