Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ․ Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն կա պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Առայժմ ամսաթիվը հստակ համաձայնեցված չէ, սակայն շարունակում է մնալ այն ըմբռնումն ու պայմանավորվածությունը, որ նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խմբ.) և վարչապետը (Փաշինյանը՝ խմբ.) ունեն, որ նման այցը տեղի կունենա մոտ ապագայում»,– լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, բանակցություններ էր անցկացրել Փաշինյանի հետ։ Բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահը հայտնել էր, որ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների համագործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար։

Leave a Comment