ՊՆ–ն հաստատեց. պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել – Նորություններ 24.09.2026

Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից:

«Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակ պայթեցնելու միջոցով։

Leave a Comment