
«Որ Փաշինյանից չդժգոհենք՝ Փաշինյանն է դժգոհում։
8 տարվա իշխանությունը դեռ շարունակում է իրեն պահել ընդդիմության պես։ Հակակոռուպցիոն դատարանը ստեղծվել է իր իշխանության օրոք, դատավորները նշանակել են իրենք․ ումի՞ց ա բողոքում»,- «Ներքաղաքական զարգացումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով դատական համակարգի կոռումպացված լինելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ «Ութ տարվա իշխանությունը ումի՞ց կարա բողոքի։ Իշխանությունը պատասխանատուն և մեղավորն է իր ժամանակ կատարաված ամեն ինչի համար։
8 տարում Հայաստանի մաշտաբի երկրում 8 միլիարդ պարտքով հնարավոր էր անել այն, ինչ ուզում ես՝ կրթական համակարգից մինչր մետրոյի 30 հատ կայարան։ էս իշխանությունը կարա բողոքի մենակ իրանից։ Էս իշխանությունը կարա բողոքի մենակ իրանից»,- շարունակել է ընդդիմադիր պատգամավորը։