
«Արդյո՞ք ռուսական ռազմաբազայի այստեղ լինելը ՀՀ անվտանգության համար անհրաժեշտ էր, թե՞ անհրաժեշտ չէր։ Կա կարծիք, որ ընդհակառակը՝ վտանգ էր»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։
«Ես չեմ տեսնում Թուրքիայի կողմից վտանգ ՀՀ-ի ինքնիշխանության համար․ 2026 թվականն է, և ես օգոստոսի 8-ից սկսած՝ որևիցե վտանգ չեմ տեսնում և չեմ ուզում ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը կապել Թուրքիայի հետ։ Մենք նման հարց չենք քննարկում, դա ռուսական կողմից օրակարգ բերված հարց է, որի յուրաքանչյուր ելք մեզ համար ըդունելի է»,- հավելեց Սիմոնյանը։