Քաղաքագետ. «Հայաստանը հետևում է Ուկրաինայի ճանապարհին»



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արևմուտքն այժմ սկսել է «ներդնել» իր հիմնական ռեսուրսները Երևանում, նմանատիպ միտումներ են նկատվում նաև Մոլդովայում, govoritmoskva.ru ռադիոկայանի եթերում զգուշացրել է Հարավային Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Միխայլովը։

«Հայաստանն այժմ հետևում է Ուկրաինայի ճանապարհին։ Միայն թե Ուկրաինայում ներդրվել են շատ ավելի շատ ռեսուրսներ, բացի դա մենք  դիմադրել ենք, նույնիսկ պայքարել։ Հիմնական ներդրումները [արևմտյան երկրներից] հիմա իրականում սկսել են հոսել դեպի Հայաստան, և դա այն ժամանակ երբ մենք չորսուկես տարի ներգրավված ենք հատուկ ռազմական գործողության մեջ։ Սկզբից էլ պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը մերը չէ, բայց նա դեռ ինչ-որ կերպ դիմացել էր։ Եվ Ռուսաստանի դեմ հիմնական մեղադրանքները հիմա հնչում են Փաշինյանի Բրյուսելում հանդիպումների, Զելենսկու հետ գրկախառնությունների և այլնի ֆոնին։ Այնպես որ, այո, սա ուղիղ ճանապարհ է այնպես, ինչպես Ուկրաինայում։ Նույնը տեղի է ունենում նաև Մոլդովայում»,– ասել է նա։

Ավելի վաղ քաղաքագետ Եվգենի Սեմիբրատովը զգուշացրել էր Հայաստանի համար հսկայական խնդիրների մասին, եթե Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից։ Նա կարծում է, որ երկու երկրներին միավորում են ոչ միայն պատմական և մշակութային կապերը, այլ նաև սերտ առևտրատնտեսական հարաբերությունները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 



Leave a Comment