
Սեպտեմբերի 24-ին պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն՝ դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Բանակում վերջին շրջանում մահվան դեպքերին օգոստոսին անդրադարձել էր Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ինտեսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանակում ունենք նման խտություն։ Բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին, սա նորություն է ՀՀ-ում։ Ինչու։ Բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթարդում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում դեպքեր՝ ինքնասպանության, սպանության, ոչ կանոնադրային հարաբերությունների եղել են մշտապես։ Դրանք բարձրացել են, իջել են։ Օրինակ՝ 2025 թվականին մեր աշխատանքի արդյունքում այդ թիվը հասել է մինիմալի՝ երկուսի»,- հայտարարեց Սուրեն Պապիկյանը։