
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն նախատեսում է լրացուցիչ 215 մլն դրամի սարքավորումներ և 656,9 մլն դրամի հումք ներմուծել՝ առանց ներմուծման մաքսատուրքի։ էկոնոմիկայի նախարարության համապատասխան նախագիծն այսօր ընդունվեց Կառավարության նիստում։
Նախագծով առաջարկվում էր փոփոխել Կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի որոշումը, որով ընկերության ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց մասերի, հումքի և նյութերի համար արդեն տրամադրվել էր մաքսատուրքից ազատման արտոնություն։
Լրացուցիչ ներմուծումներից հետո ծրագրի շրջանակում ապրանքների ընդհանուր արժեքը կհասնի 4,3 մլրդ դրամի, իսկ դրանց համար տրամադրվող մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270,7 մլն դրամ։