Հայաստանն ու Բենինը վերացրել են վիզաները դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար – Նորություններ 24.09.2026

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը և Բենինի արտաքին գործերի նախարար Կորին Ամորի Բրունեն ստորագրել են՝

♦ «Հայաստանի Հանրապետության և Բենինի Հանրապետության միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին» համաձայնագիր,

♦ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Բենինի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև դիվանագիտական դասընթացների բնագավառում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:

 

Leave a Comment