Հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը հիմնականում Թրամփի անձնական ներգրավվածության շնորհիվ է. Ուիթքոֆֆ

Հայ-ադրբեջանական կարգավորման առաջընթացը հիմնականում Թրամփի անձնական ներգրավվածության շնորհիվ է. Ուիթքոֆֆ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը հիմնականում պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներգրավվածությամբ։

Նյու Յորքում «Խաղաղության միջոցով բարգավաճում․ ներդրումներ Թրանս-Կասպյան առևտրային երթուղում և ԹՐԻՓՓ-ում» խորագրով միջոցառման ժամանակ Ուիթքոֆֆը նշել է, որ գործընթացի համար առկա էին անհրաժեշտ պայմանները՝ Հայաստանի և Ադրբեջանի «պրագմատիկ և հասուն» առաջնորդները հասկանում էին, որ խաղաղության համաձայնագիրը երկարաժամկետ հակամարտության լավագույն լուծումն է։

Ուիթքոֆի խոսքով՝ Թրամփն իր թիմին հանձնարարել էր գործընթացը դարձնել առաջնահերթություն։ Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի անմիջական ներգրավվածությունն ու հասանելիությունը թույլ են տվել ամերիկյան թիմին անհրաժեշտ պահերին դիմել նրան և ստանալ հետագա քայլերի վերաբերյալ ցուցումներ։

Անդրադառնալով TRIPP ծրագրին՝ Ուիթքոֆը նշել է, որ դրա նշանակությունը սկզբնական շրջանում շատերը լիարժեք չէին գիտակցում։ Նրա խոսքով՝ ծրագրի իրականացումը հնարավորություն կտա վերացնել միջազգային առևտրային երթուղիների որոշ սահմանափակումներ և կարող է էական ազդեցություն ունենալ Հայաստանի ապագայի վրա։

TRIPP-ի շրջանակային համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի տարածքով անխոչընդոտ բազմամոդալ տրանսպորտային կապի զարգացում՝ Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության պահպանմամբ։

Ուիթքոֆի գնահատմամբ՝ երբ ծրագիրը ներկայացվել է հայկական կողմին, Հայաստանում հասկացել են, որ այն կարող է «խորը և հսկայական ազդեցություն» ունենալ երկրի ապագայի վրա։

Leave a Comment