
Ուկրաինական պատվիրակությունը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում բանակցություններ է անցկացրել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի հետ իր հանդիպումից հետո։
«Տեղի է ունեցել մեր բանակցային խմբի և նախագահ Թրամփի բանակցային խմբի հանդիպումը։ Խոսել ենք բոլոր այն հարցերի մասին, որոնք քննարկել էինք նախագահ Թրամփի հետ», — լրագրողներին ասել է նա։
Զելոնսկու խոսքով՝ ամերիկյան կողմը «մի քանի շաբաթ ժամանակ է վերցրել»՝ ռուսական կողմի հետ բանակցություններ անցկացնելու համար։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին Ուիթքոֆն ու Քուշները այցելել էին Մոսկվա, որտեղ նրանց ընդունել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել էին Զելենսկու հետ։