ԲՏԱ նախարարը քննարկել է AWS-ի հետ Հայաստանում ԱԲ-ի զարգացումը – armeniatoday.am

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Amazon Web Services (AWS) ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և արհեստական բանականության (ԱԲ) ոլորտների զարգացման հնարավորությունները, հայտնել է գերատեսչությունը։

Կողմերը քննարկել են ԱԲ վիրտուալ ինստիտուտի (AI Virtual Institute) շրջանակում AWS-ի ծառայությունների կիրառման հետ կապված հարցերը, ինչպես նաև Amazon LEO արբանյակային կապի հնարավորությունները։

AWS-ն Amazon-ի ամպային տեխնոլոգիաների ստորաբաժանումն է, որը 2006 թվականից տրամադրում է տվյալների պահպանման, հաշվողական հզորությունների, տվյալների բազաների, վերլուծության և արհեստական բանականության ծառայություններ։ AWS-ի ծառայություններից օգտվում են ստարտափները, խոշոր ընկերությունները, պետական և ոչ առևտրային կազմակերպությունները ամբողջ աշխարհում։

Leave a Comment