Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրի Սիբիհան հայտնել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։
Սիբիհայի խոսքով՝ հանդիպումը շարունակությունն էր հուլիսին կայացած հեռախոսազրույցի։ Կողմերը քննարկել են իրենց երկրների միջև լարվածության հետագա սրումը կանխելուն ուղղված փոխադարձ քայլերը և պայմանավորվել են պահպանել հաղորդակցության գործող ուղիները։
Ուկրաինայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում և Եվրոպայում, ինչպես նաև խաղաղության հասնելուն ուղղված ընթացիկ տարբեր նախաձեռնությունները։
Սիբիհան կրկին ընդգծել է Ուկրաինայի դիրքորոշումը՝ աջակցելու երկու տարածաշրջաններում խաղաղության և կայունության հնարավորինս արագ վերականգնմանը։
