Վերաքննիչ դատարանը մերժել է Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի կալանքը վերացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը, Armenia Today-ը տեղեկացել է դատարանից։
Դատարանից հավելել են, որ բողոքը մերժել է դատավոր Սևակ Համբարձումյանը և անփոփոխ թողել Առաջին ատյանի՝ Աբրահամյանին կալանավորելու որոշումը։
Աբրահամյանը ձերբակալվել, այնուհետ 2 ամսով կալանավորվել էր պատվիրված սպանության գործով։ Քննության վարկածով՝ նա մեղադրվում է 2023-ին «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Սողոմոն Վլասյանի սպանությունը կազմակերպելու մեջ։ Աբրահամյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է՝ Էմմա Ծառուկյանի ամուսինը։
