
76 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի , Սպիտակի պատվարժան տիկիններից մեկը’
Նա Սպիտակի նույնքան պատվարժան այրերից մեկի ‘ Միրան Սիսակյանի տիկինն էր։
Որդիները Վարդանը և Վախթանգը գործունեություն են ծավալել հանրապետության ֆինանսական , հարկային, մաքսային մարմիններում։ Վախթանգը ՀՀ ֆիննախի վերստուգիչ – վերահսկիչ վարչության պետն է։ Նրանց երջանկահիշատակ հայրը Միրան Սիսակյանը պաշտոնավարել է Սպիտակի շրխորհրդի գործկոմում, Սպիտակի քաղաքապետարանում , ղեկավարել է շինարարական կազմակերպություններ։ Տիկին Սուսանը համեստ , բարի, կամեցող , հյուրասեր հայուհի էր։
Նրա հիշատակը վառ է մնալու բոլոր ճանաչողների հիշողություններում։ Ցավակցում եմ զավակներին , թոռներին ընտանիքին , Սիսակյաններին , բարեկամներին , հարազատներին , մերձավորներին , ընկերներին , գործընկերներին։ Հանգչիր խաղաղությամբ, հարգելի տիկին Սուսան։