TRIPP նախագիծը ներուժ ունի տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և դիվերսիֆիկացման զարգացման համար, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։
«Իր ելույթում նախարարը ներկայացրել է Ադրբեջանի տեսլականը՝ տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդումը՝ դիտարկելով որպես տնտեսական աճի, կայուն մատակարարման շղթաների ստեղծման և ներդրումային նոր հնարավորությունների ձևավորման շարժիչ ուժ»,- նշել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Բայրամովը նաև ընդգծել է TRIPP-ի ներուժը տարածաշրջանային էներգետիկ փոխկապակցվածության և դիվերսիֆիկացման զարգացման գործում։