
Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներին, հայտարարել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը։
Նախարարը Աֆղանստանին մեղադրել է Պակիստանի ինքնիշխանությունը խախտելու մեջ՝ սեպտեմբերի 23-ին աֆղանական տարածքից անօդաչու թռչող սարքեր արձակելու պատճառով։
«Պակիստանը ճշգրիտ օդային հարվածներ է իրականացրել Աֆղանստանում գտնվող 10 վայրերի ուղղությամբ, որոնք օգտագործվել են այդ անօդաչու թռչող սարքերի արձակման և պահեստավորման համար», — ասվում է նախարարի՝ X սոցիալական ցանցի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Tolonews-ը հայտնել էր, որ Պակիստանի զինվորականները հարձակում են իրականացրել Աֆղանստանի հարավում գտնվող Քանդահար քաղաքի ուղղությամբ։ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են, որ հարվածը հասցվել է քաղաքի անապատային տարածքին և վնասներ չեն արձանագրվել։