Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական կապերի ընդլայնումը

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր վեհաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները և դրանց ընդլայնմանը միտված քայլերը, հայտնել են ՀՀ կառավարությունից։

Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:

Նշվում է, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: 

Փաշինյանի և Փեզեշքիանի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսին՝ Իրանի հանգուցյալ Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի արարողության շրջանակում։

Leave a Comment