Փաշինյանը և ֆոն դեր Լայենը քննարկել են ՀՀ-ԵՄ օրակարգն ու տնտեսական դիվերսիֆիկացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը ու տնտեսական դիվերսիֆիկացումը, հայտնել է վարչապետի աշխատակազմը։

Փաշինյանը կարևորել է Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին Եվրամիության աջակցությունը և այդ ուղղությամբ ընդունվող որոշումները։ Նա նաև ընդգծել է ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը։

Ֆոն դեր Լայենն իր հերթին հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել Հայաստանի կառավարության ծրագրերի առաջմղմանը և տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանը։

Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային հարցերին։ Մանրամասները չեն հաղորդվում։

2026 թվականի հուլիսին Երևանում ֆոն դեր Լայենը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Հարավային Կովկասում մինչև 2 մլրդ եվրոյի ենթակառուցվածքային ներդրումների և Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման համար լրացուցիչ 18 մլն եվրոյի աջակցության մասին։

Leave a Comment