
Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցառումները հեռու են իրականությունից, РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական խնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Այն աջակցության միջոցները, որոնք ներկայումս ԵՄ ներկայացուցիչներն առաջարկում են Հայաստանին, մեծ մասամբ կրում են հռչակագրային բնույթ», — նշել է դիվանագետը։
Նրա խխոսքով՝ Եվրոմիության ներքին շուկան շատ մրցակցային և խիստ կարգավորվող է, ու այնտեղ հայկական արտադրանքին «գրկաբաց» չեն սպասելու։ Միևնույն ժամանակ, թեկնածու երկրները միությանն անդամակցելուն սպասում են ամբողջ տասնամյակներ։
Հիշեցնենք՝ հուլիսին Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ն Երևանին կտրամադրի 52 միլիոն եվրոյի օգնություն։ Նա նաև խոստացել էր, որ միության շուկա մուտք գործող հայկական ապրանքների 80 տոկոսը մաքսատուրքերի չի ենթարկվի։