Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում խոսել է TRIPP-ի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP նախագիծը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի զարգացման և տնտեսական աճի խթանման համար։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ը՝ X սոցիալական հարթակում կատարած գրառմամբ։

Հայտարարությունն արվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ կառավարության կազմակերպած «Բարգավաճում՝ խաղաղության միջոցով. ներդրումներ Անդրկասպյան առևտրային երթուղու և TRIPP-ի մեջ» խորագրով միջոցառման ընթացքում։

Միջոցառումը հիմնականում կենտրոնացած էր TRIPP նախագծի վրա, որը նախատեսում է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխափան մուլտիմոդալ տրանսպորտային կապի հաստատում։

Բայրամովը բարձր է գնահատել նախագծի իրականացման ուղղությամբ ԱՄՆ-ի գործադրած ջանքերը։

Leave a Comment