08:16 24.09.2026
ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Նյու Յորքում մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան շաբաթվա շրջանակներում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Խաղաղության խորհրդի» ճեպազրույցին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ «Ճեպազրույցին մասնակցել են Խորհրդի անդամ պետությունների և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել Գազայի խաղաղության ծրագրի իրականացման շրջանակներում արձանագրված առաջընթացին, առաջիկա առաջնահերթություններին և նախատեսվող քայլերին»,-ասված […] …
08:10 24.09.2026
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը
Նյու Յորքում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Վարչապետը կարևորել է ԵՄ-ի՝ Հայաստանից տնտեսական դիվերսիֆիկացման գործընթացին օժանդակություն ցուցաբերելու և այդ նպատակով ընդունվող որոշումների համար: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև ԵՄ աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում: Ուրսուլա […] …
08:05 24.09.2026
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Հայաստանի և Հունաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտորեն համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Կարևորվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել են երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանը, […] …
23:26 23.09.2026
34 մահվան դեպք՝ տարվա սկզբից․ ի՞նչ խնդիրներ են մնում զորամասերում
Զինված ուժերում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի պատճառներն ու դրանց կանխարգելման ուղիները․ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը հերթական քննարկումն է կազմակերպել՝ պատասխանատու կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: …
22:59 23.09.2026
TRIPP, ԱՄՆ, Իրան․ քննարկումներ Հայաստանի արտաքին քաղաքականության շուրջ
TRIPP-ի հնարավորություններից մինչև Իրանի հետ հարաբերություններ և ԱՄՆ-ի հետ գործընկերություն․ Հայաստանի արտաքին քաղաքականության այս ուղղություններին այսօր անդրադարձ է կատարվել «ԱՊՐԻ ֆորում 2026» համաժողովին, որին մասնակցել է նաև Հայաստանում Իրանի դեսպանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: …