Թրամփը Ծինփինին դիմավորել է Էնդրյուս ռազմաբազայում

Թրամփը Ծինփինին դիմավորել է Էնդրյուս ռազմաբազայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում դիմավորել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, որ ԱՄՆ է ժամանեկ եռօրյա այցով՝ մասնակցելու ՄԱԿ գագաթնաժողովին։

Թրամփը Մերիլենդ նահանգի Ջոինթ Բեյս Էնդրյուս ռազմաբազայում կնոջ հետ անձամբ է դիմավորել Սի Ծինփինին։

Ըստ նախագահական միջոցառումները հետևող C-SPAN-ի՝ 11 տարվա ընթացքում առաջին անգամն էր, երբ ԱՄՆ նախագահը դիմավորում է օտարերկրյա առաջնորդին Ջոինթ Բեյս Էնդրյուսում։ Նախորդ նման ընդունելությունը կազմակերպվել էր Պապ Ֆրանցիսկոսի համար 2015 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության ժամանակ։

«Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է լինեն գործընկերներ, ոչ թե մրցակիցներ»,- ասված է Սի Ծինփինի գրավոր հայտարարության մեջ, որը հրապարակել էր չինական դեսպանատունը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment