Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 24-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկը կանխատեսվում է +32-34 աստիճան, երեկոյան՝ +22-24 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +22-25 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +28-30 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկը կանխատեսվում է +23-26 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +24-28 աստիճան։
Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +24-28, հովտային շրջաններում՝ +27-30 աստիճանի: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +28-32 աստիճան։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկը կանխատեսվում է մինչև +31-33 աստիճան, հովտային շրջաններում՝ +32-34 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի +32-34 աստիճան տաքություն։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +23-26 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +31-34 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է +21-25, նախալեռնային շրջաններում՝ +28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ +30-35 աստիճան։
Արցախում կանխատեսվում է 26 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։
