««Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի դեմ շինծու մեղադրանքն ու ապօրինի կալանքն ուղղակիորեն հաստատվել են «գործի» վերջնական մեղադրական եզրակացությամբ։
Դեռ նախաքննության փուլում փլվել է այն մեղադրանքը, թե իբր՝ «Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից», թե իբր՝ «622 հազար դոլարի դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է փոխանցել այլ պետության հատուկ ծառայության ներկայացուցչին»։
Դա ոչ միայն մենք ենք ասում, այլ նաև Քննչական կոմիտեն ու Դատախազությունը։
Փաշինյանի՝ գեբելսյան ոճի ստեր տարածելու գործելաոճը կրկնօրինակում է Հանրային կոչված հեռուստաընկերությունը՝ Հ1-ը։
Հ1-ը շարունակում է Թևանյանի մասով տարածել այն ստերը, որոնք, կրկնենք, հերքվել են նախաքննության փուլում։
Սեպտեմբերի 22-ի լրատվական հաղորդման մեջ Հ1-ը, անդրադառնալով Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատական գործընթացին, ապատեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում ներկայացված մեղադրանքներն իբր մնացել են ուժի մեջ։
Հ1-ը պարտավոր է հերքել այդ ապատեղեկատվությունը և ներողություն խնդրել գեբելսյան ստեր տարածելու համար»։